Հասարակական

Հայ փրկարարները շարունակում են աշխատանքները Սիրիայի և Թուրքիայի՝ ավերիչ երկրաշարժից տուժած տարածքներում

1 րոպեի ընթերցում

Հայ փրկարարները շարունակում են աշխատանքները Սիրիայի և Թուրքիայի՝ ավերիչ երկրաշարժից տուժած տարածքներում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերն, օգտագործելով որոնման հնարավոր բոլոր մեթոդներն ու միջոցները, երեք օր անընդմեջ իրենց հմտություններն են կիրառում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժած տարածքներում՝ ավերածությունների հետևանքները վերացնելու, փլուզված շենքերում մարդկանց որոնելու, փլատակները քանդելու, բացելու, վրաններ կանգնեցնելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ինսարագ.jpg (206 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար հայ փրկարարներն ակտիվ համագործակցում են տեղական իշխանությունների, ինչպես նաև որոնողափրկարարական այլ թիմերի հետ։

ինսարագ1.jpg (255 KB)

ինսարագ3.jpg (167 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում