Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արմեն Ռուստամյանն առաջարկում է արցախահայությանը պաշտպանելու համար ստեղծել մեկ միասնական կենտրոն

Արմեն Ռուստամյանն առաջարկում է արցախահայությանը պաշտպանելու համար 
ստեղծել մեկ միասնական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում բոլորը ունեն իրենց պատասխանատվության բաժինը  և բոլորը հասկանում են,որ խնդիրն այսպես երկար ձգվել չի կարող։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Պետք է այս խնդիրը լուծում ստանա։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ անընդհատ, մշտական, անժամկետ ճանապարհը փակելով հասնելու է իր նպատակների՝ տեսնելով արցախահայության անկոտրում կամքը, բնականաբար, նահանջելու է։ Պայքարով է միայն հնարավոր դրա դեմն առնել և հակակշռել։ 

Մեզ այսօր պարզապես պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթացը, որը պետք է օր առաջ ստեղծել և իրականացնել։ Մեր բոլոր առաջարկները դրան են ուղղված։ Պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն՝ անունը շտաբ կամ խորհուրդ կլինի, որը պետք է առաջացնի համահայկական զորաշարժ»,- ասաց Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ հայ ժողովուրդը չի կարող նստած սպասել և հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am