Հասարակական

Կամավորության սկզբունքով կանանց ժամկետային զինծառայության մեջ ներգրավվելու նախագիծը քննարկման փուլում է․ ՊՆ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Կամավորության սկզբունքով կանանց ժամկետային զինծառայության մեջ ներգրավվելու նախագիծը քննարկման փուլում է․ ՊՆ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտական հրաձգության դասընթացներին կանանց ցուցաբերած ակտիվությունը ծնել է գաղափար, որ կանանց ևս կարելի է ներգրավել զինվորական ծառայության մեջ, բայց ոչ թե պարտադրաբար, այլ՝ կամավորության սկզբունքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Ներկայումս քննարկման փուլում է օրենքի նախագիծ, և երբ արդեն պատրաստ լինի, կդրվի շրջանառության մեջ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ կամավորության սկզբունքով է իրականացվելու»,-ասաց նախարարի տեղակալը։

Սարգսյանի խոսքով՝ խնդիրը կանանց ներուժը օգտագործելն է, այն կանանց, որոնք ցանկություն ու հնարավորություն ունեն իրենց նպաստը բերել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում