Քաղաքականություն

Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի քայլը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»,- նկատեց նա։

Ավելի վաղ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում