Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում

Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական 
քաղաքականության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Զակարեիշվիլիին, որը ներկայացրել է Վրաստանում երիտասարդների բարեկեցության ինդեքսի մշակման գործընթացը, բազմոլորտային համագործակցության շրջանակը, ինդեքսի ձևավորման ստանդարտները։

Այց է իրականացվել նաև «Էսկի» սոցիալական ձեռնարկատիրություն, Երիտասարդական և Զբաղվածության աջակցության պետական  գործակալություններ: Տեղի է ունեցել հանդիպում Երիտասարդական ազգային խորհրդի նախագահ Նինո Թսուլայայի հետ: Հայ գործընկերների համար լուսաբանվել են ծառայությունների ոլորտները, որոնցում ներգրավված երիտասարդները ստանում են համապատասխան հմտություններ ու գիտելիք աշխատաշուկայում իրենց զբաղվածության ու մրցունակության, կենսապայմանների ու շարունակական զարգացման ապահովման նպատակով: Պատվիրակությունն իրազեկվել է երիտասարդական ռազմավարության մշակման, երիտասարդների զարգացման ծրագրերի իրականացման, արդյունքների ու հետագա պլանավորումների մասին։

Վրաց գործընկերները ներկայացրել են նաև «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, նախատեսվող կարգավորումները, սկզբունքները, ինչպես նաև գործունեության առաջնահերթություններն ու պատասխանատուների գործառույթները. նախանշվել է երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացման առաջնահերթությունը։

Հայ-վրացական հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2023 թ. անցկացնել Հայաստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]