Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ռուս խաղաղապահների անցակետում արցախցիներին հավաստիացրել են, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին

Ռուս խաղաղապահների անցակետում արցախցիներին հավաստիացրել են, որ Լաչինի 
միջանցքը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեկտեմբերի 24-ին քայլերթով դեպի Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած հարյուրավոր  արցախցիները ներկայացրել են իրենց պահանջը՝ ապահովել Լաչինի միջանցքով բնականոն երթևեկությունը՝ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հավաստմամբ՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը կարող է բացվել դեկտեմբերի 26-ին:

 «Նրանք հավաստիացրին նաև, որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք չի կարող լինել»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք՝ նախաձեռնության մասնակիցները, առայժմ  հիմք են ընդունել խաղաղապահների ներկայացուցչի հավաստիացումը:

ԼՐԱՑՈՒՄ. Ավելի ուշ Տիգրան Պետրոսյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով եւ նշել, որ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը զրույցի ընթացքում իրենց հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում, հարցը վերջնական լուծում է ստանալու ճանապարհը պետք է որ բացվի։

Հավանաբար խոսքը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում ծրագրված երևէ հանդիպման մասին է։ ԱՊՀ նիստին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am