Սպորտ

Հայտնի են Հայաստանի 2022 թվականի 10 լավագույն մարզիկները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի 2022 թվականի 10 լավագույն մարզիկները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցինսպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ըստ այբբենական կարգի՝

Արթուր Ալեքսանյան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)

Մալխաս Ամոյան` (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

Հովհաննես Բաչկով` (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)

Սամվել Գասպարյան` (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)

Արթուր Դավթյան` (մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)

Վարազդատ Լալայան` (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)

Արսեն Հարությունյան` (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Անի Հովսեփյան` (բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն)

Հարություն Մերդինյան` (մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Լիլիթ Մկրտչյան (հրաձիգ, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

Հայաստանի 10 լավագույն մարզիչները կառավարության կողմից կստանան 5 միլիոն դրամ պարգևավճար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում