Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի եղել Երևան տեղափոխել. նրա բուժումը սկսել են Ստեփանակերտում

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով 4 ամսական երեխային հնարավոր չի 
եղել Երևան տեղափոխել. նրա բուժումը սկսել են Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության «Արևիկ բուժմիավորում»-ում ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանն ընդգծեց, որ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կար դեռ 2 օր առաջ, սակայն, քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային Երևան տեղափոխելը հնարավոր չի եղել:

«Այդ իսկ պատճառով  մենք երեխայի բուժումը սկսեցինք մեզ մոտ՝ խորհրդակցելով  Երևանի մեր գործընկերների հետ: Ներկա պահին, եթե ճանապարհը այսօր բացվի էլ, այս ավելի ծանր ու բարդացած վիճակում հարց  է՝ արդյոք  երեխան կկարողանա՞  այդքան երկար ճանապարհ հաղթահարել»,- ասաց Կարեն Մելքումյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am