1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հեղինակավոր «Ֆիգարո»-ն դեկտեմբերի համարը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը. Հին ժամանակներից մինչև 44-օրյա պատերազմ

Հեղինակավոր «Ֆիգարո»-ն դեկտեմբերի համարը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը. 
Հին ժամանակներից մինչև 44-օրյա պատերազմ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» պարբերականը իր «Ֆիգարո – պատմություն» ամսագրի դեկտեմբերի համարը նվիրել է հայ ժողովրդի պատմությանը: Ամսագրի շապիկին ֆրասահայ հայտնի լուսանկարիչ Անտուան Ագուջյանի հեղինակած լուսանկարն է: Ամսագրի ամբողջ համարը վերնագրված է «Հայաստան. Պատմության փորձության ենթարկված ազգ. Ողբերգություն և հույս»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամսագրում անդրադարձ է կատարվում Հայաստանի պատմության տարբեր էջերին և դրվագներին՝ հին ժամանակներից մինչև մեր օրեր, հակամարտությունների պատմությանը, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին:

Ամսագրում տարբեր լուսանկարիչների տարբեր ժամանակների գործեր են, իսկ տեքստային մասի հեղինակները ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հեղինակավոր պատմաբաններ են: 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին կատարած անդրադարձում օգտագործված են Անտուան Ագուջյանի լուսանկարները:

Բացի «Ֆիգարո-պատմություն» ամսագրից «Ֆիգարո»-ն նոյեմբերին իր էլեկտրոնային էջում անդրադարձ է կատարել նաև հայկական «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությանը՝ կրկին Անտուան Ագուջյանի լուսանկարներով: Էլիզաբեթ Փիերսոնի հեղինակմամբ ներկայացված են հայկական այս կազմակերպության պարապմունքներից դրվագներ, կազմակերպության նախագահ Վովա Վարդանովի հետ հարցազրույց: Նկարահանումները կատարվել են բուն պարապմունքների գործընթացում, որին ներգրավված են տարբեր ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]