Միջազգային

Հավայիում ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը

1 րոպեի ընթերցում

Հավայիում ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավայան կղզիներում գրեթե 40 տարվա դադարից հետո առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը՝ Մաունա Լոան: Իշխանությունները Մեծ կղզում ապրող մարդկանց նախազգուշացրել են, որ հարկավոր է պատրաստ լինել վատագույն սցենարին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:

Մաունա Լոայի ժայթքումն անմիջապես չի սպառնում քաղաքներին, սակայն ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնը Մեծ կղզու շուրջ 200 հազար բնակիչներին նախազգուշացրել է, որ ժայթքումը կարող է բավական դինամիկ լինել, իսկ լավայի ուղղությունն ու հոսքի արագությունը կարող են արագորեն փոխվել: Իշխանությունները բնակիչներին հորդորել են պատրաստվել տարհանման, եթե լավան սկսի հոսել դեպի կղզու բնակեցված հատվածներ:

Գործակալությունը նշում է, որ հրաբխի ժայթքմանը նախորդել են մի շարք բավական ուժգին երկրաշարժեր:

Այժմ լավան հոսում է հիմնականում խառնարանի հատվածում և հրաբխի հյուսիս-արևելյան ճեղքերով, ինչը հեռու է համայնքներից:

Մաունա Լոան վերջին անգամ ժայթքել է 1984 թ.-ին: Ըստ ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ 1843 թ.-ից ի վեր հրաբուխը ժայթքել է 33 անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում