Քաղաքականություն

Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին

1 րոպեի ընթերցում

Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքէջից:

«Բոլորս գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այնտեղ և՛ ընդլայնված կազմով, և՛ Հայաստանի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հարցեր են եղել, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Կխոսենք նաև այդ մասին»,- ասել է Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում