Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շվեյցարիան 960 հազար ֆրանկ կհատկացնի Հայաստանին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայից տուժած համայնքներին աջակցելու համար

Շվեյցարիան 960 հազար ֆրանկ կհատկացնի Հայաստանին՝ Ադրբեջանի վերջին 
ագրեսիայից տուժած համայնքներին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով, որ «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում - REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։

12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող REBCA ծրագիրը համատեղ մշակվել և իրականացվում է WFP-ի կողմից` Վորլդ Վիժն Հայաստան (WVA) կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի (CDF) և Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) ներգրավմամբ։ Ծրագրին կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]