Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արցախի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Արցախի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը 
կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը և շնորհակալական նամակ հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին:

«Արմենպրես»-ին Արցախի ԱԺ-ից տեղեկացրին, որ Արթուր Թովմասյանը գործընկեր պատգամավորների անունից իր խորին երախտիքն է հայտնել  Ֆրանսիայի Սենատի բոլոր անդամներին և նախագահին նման աներկբա տեքստի ընդունման համար, որը տրամաբանական շարունակությունն է 2020 թ. նոյեմբեր 25-ին Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին ընդունած պատմական բանաձեւի:

«Հախուռն ուրախությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականությունը դատապարտող բանաձեւի ընդունման լուրը:  Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղության գործընթացի վերսկսմանը եւ կստիպի Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հրաժարվելով ահաբեկչության եւ շանտաժի՝ իր քաղաքականությունից»,-գրված է Արցախի ԱԺ նախագահի նամակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am