Քաղաքականություն

Կարևոր է հասկանալ բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի իր նախապայմանը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կարևոր է հասկանալ բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել նոր էսկալացիայի իր նախապայմանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ չնայած Ադրբեջանի նախագահի խոսույթում պարբերաբար «միջանցք» բառն է օգտագործվում, սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ միայն չի խոսում միջանցքի մասին, այլև Փաշինյանին է մեղադրում Ադրբեջանի արևմտյան շրջաների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի հաստատման գործընթացը վիժեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է հասկանալ բովանդակությունը, որի վրա Ադրբեջանը փորձում է կառուցել իր՝ նոր էսկալացիայի, այսպես ասած, նախապայմանը, իսկ դրա լավագույն ձևը, կարծում եմ, գույքագրելն է և ճշգրտելը այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել մեզ: Ընդհանուր առմամբ, ուզում եմ արձանագրել, մենք խոսում ենք պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իր երեկվա ելույթը ծառայել է նպատակին այն առումով, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ից համապատասխան արձագանք է եղել:

«Կառավարությունը նույնիսկ այսօր գրավոր ընթացակարգով կարող է այդ որոշումը կայացնել, ուզո՞ւմ են Հայաստանի ճանապարհները օգտագործեն Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար, խնդրեմ: Մենք ասել ենք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել: Ինչ վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, դրան էլ երեկ մանրամասն անդրադարձա»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում