Հասարակական

Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գլխավոր դատախազությունից արձագանքել են մամուլում հրապարակված տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ հանդես կգա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատախազությունում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի հետ կապված որևէ միջնորդություն առկա չէ:

«Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Հրապարակման մեջ նշվում է, որ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում