Հասարակական

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Նա հայտնեց, որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր է անհետ կորածների թիվը կրճատվի:

ԳՇ պետը նշեց նաև, որ Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել առաջնագծում՝ զոհված հայ զինծառայողների մարմինները հայտնաբերելու համար:

«Կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը համապատասխան թույլտվություն չի տվել, որպեսզի մեր ստորաբաժումները մտնեն և որոնողական աշխատանքներ իրականացնեն:

Այո, դեպք կա Կուտականի հատվածում, որ մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, որ մեր զինծառայողի դին գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում: Այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը չի տալիս»,- ասաց Ասրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում