Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. Փաշինյան

Կցանկանամ, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին:

Բադալյանը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում են այս պահին բանակցությունները, արդյոք մինչև այս տարվա վերջ հավանական է խաղաղության պայմանագրի կնքումը: Պատգամավորը նաև մեջբերեց լրագրողների պարբերաբար հնչող հարցը՝ արդյոք իսկապես հավանական է խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ:    

«Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանով է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս  ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմաններն ըստ էության հայտնի են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շատ կարևորեց, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Սա շատ կարևոր հանգամանք է, ու ԼՂ հայության իրավունքների և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն:

«Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել: Բայց, որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում` թշնամանքը, դա ինձ համար փաստ է»,-ասաց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]