Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շատ հարցեր են կուտակվել. վարչապետը հաստատել է Սոչիում եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը

Շատ հարցեր են կուտակվել. վարչապետը հաստատել է Սոչիում եռակողմ հանդիպմանն 
իր մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հնարավոր եռակողմ ձևաչափով հանդիպման իր մասնակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը հաստատեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին։ Պատգամավորն ասաց, որ օրերս տեղեկություն էր տարածվել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Խանդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք հաստատված է այդ հանդիպումը և եթե,այո, ապա ինչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից։

«Այո, Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։ Ես հաստատել եմ մասնակցությունը։ Տեղեկություն չունեմ, թե ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ»,- պատասխանեց վարչապետը։

Ինչ վերաբերում է հանդիպումից ակնկալիքներին՝ վարչապետն ասաց, որ վերջին անգամ այդ ձևաչափով հանդիպում է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին, և շատ հարցեր են կուտակվել։

«Կարծում եմ, ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը։ Ընդ որում, ավելի հետ կարող եմ գնալ և հասնել մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։ Կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն։

Այդ հարցերի օրակարարգը ձեզ հայտնի է՝ սկսած Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման գործին։ Տեղյակ եք, որ այս տարվա մարտին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը և, ըստ էության, ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ գործառույթները իրականացնելու համար։ Գիտեք, որ ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ադրբեջանական կողմից ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, Ռուսաստանում էլ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս Ռուսաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և փոխվարչապետի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի։ Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ շատ էական և ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա»,- եզրափակեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]