Երևանի մետրոպոլիտենի համար Կառավարությունը 14 հզոր օդորակիչ կգնի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի մետրոպոլիտենի համար Կառավարությունը 14 հզոր օդորակիչ կգնի, առկա օդորակիչները տեղադրվել են 1980-ականներին և դրանից ի վեր չեն փոխվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ի Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
«Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներ են իրականացվում ՝գույքային կամ կապիտալ ծրագրերը իրականացնելու կարիք կա։ Եվ այս նախագծով առաջարկում ենք երկու հիմնական աշխատաքներ իրականացնել։ Մեկը վերաբերվում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին։ Երևանի մետրոպոլիտենի առկա հզոր օդորակիչները տեղադրվել են 1980-ականներին և դրանից ի վեր չեն փոխվել։ Հաշվի առնելով Երևանի մետրոպոլիտենի ռազմավարական և կենսական կարևորությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որպեսզի օդորակիչները փոխենք մետրոյի բոլոր կայարաններում, որը առաջին հերթին անվտանգություն է, նաև խոնավության մակարդակն է կարգավորում, որն իր հետ բերում էր մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության մակարդակ չի ապահովում»,- ասաց Սանոսյանը։