Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 697 դեպք. մահացել է 9 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 697 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 444 հազար482-ի, որից 432 հազար 811-ը`առողջացման, 8700-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1251 քաղաքացի, մահացել է 9 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում1116բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է4հազար214թեստավորում:
Թեստավորումներիընդհանուր թիվը հասել է 3 միլիոն220հազար25 -ի: