Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբեն Ռուբինյանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Had a good discussion on #Armenia-#Turkiye normalization process with @serdarkilic9 in @AntalyaDF. pic.twitter.com/ocqa2z5OKp
— Ruben Rubinyan (@RubenRubinyan) April 11, 2025
«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։