Քաղաքականություն

Էրդողանն Ալիևի հետ հանդիպմանը գոհացուցիչ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Էրդողանն Ալիևի հետ հանդիպմանը գոհացուցիչ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Անթալիայում անցկացվող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը գոհացուցիչ է։ Նախագահը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ, և որ Անկարան նույնպես զգուշորեն շարունակում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ երկու նախագահների քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար։  

Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում