Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և 
դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքը սահմանափակելու առաջարկով է հանդես եկել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին, Մենենդեսը առաջարկում է համապատասխան բանաձևում լրացում մտցնել, ըստ որի,  ԱՄՆ նախագահը չի կարող վաճառել կամ արտոնել նոր ինքնաթիռների արտահանման լիցենզիա կամ  F-16-ի արդիականացման տեխնոլոգիա Թուրքիայի կառավարությանը կամ Թուրքիայի ցանկացած ընկերության, եթե Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ԱՄՆ ներկայացուցչական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Կոնգրեսին չտրամադրի վկայական, որ նման փոխանցումը կատարվում է՝ ելնելով Միացյալ Նահանգների ազգային շահերից, որտեղ կլինի նաև մանրամասն նկարագրություն, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, որ տրամադրված F-16-երը կրկին չեն օգտագործվելու Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքը խախտելու համար:

Եվս մեկ փոփոխությամբ Մենենդեսն առաջարկել է դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական աջակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]