Հասարակական

Դավիթ Բաբայանն ու Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանն ու Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում