Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը գնահատելու համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական պատվիրակություն կուղարկվի Հայաստան՝ ստեղծված սահմանային իրավիճակը գնահատելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը:
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ Լեկորնուն տեղեկացրել է, որ ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։ Ես հայտարարել եմ Հայաստան ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ իրավիճակը գնահատելու համար»,-նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: