Տարածաշրջանային

Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

1 րոպեի ընթերցում

Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման եւ ընթացիկ տեխնիկական աշխատանքների կապակցությամբ «Նինոծմինդա» մաքսային անցակետում կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասվածէ Facebook-ում գերատեսչության Էջում:

Աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը կաշխատի սովորական ռեժիմով՝ շուրջօրյա: Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները գտնվում են սերտ շփման մեջ, որպեսզի անարգել սկսեն բեռների բացթողումը, որոնք այդ ժամանակ կկուտակվեն սահմանին»,-հավելել են Եկամուտների ծառայությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում