Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում աղիքային վարակների բռնկումներ չկան. մասնագետ

Հայաստանում աղիքային վարակների բռնկումներ չկան. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նկատվում է աղիքային վարակների ակտիվացում, ինչը բնորոշ է սեզոնին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, բռնկումներ, արտառոց իրավիճակ չկա:

«Բնակչությունը մտահոգված է աղիքային վարակներով: Ասեմ, որ աղիքային վարակիչ հիվանդությունների ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է: Այսպիսի ակտիվացումը բնորոշ է սեզոնին: Դա հիմնականում պայմանավորված է հանգստի սեզոնով, ճանապարհորդություններով, լողավազաններում լողալով, դրսում սնվելով և այլն: Հիմնականում տարածված են էնետերովիրուսներ, ռոտավիրուսներ: Կրկնում եմ բռնկումներ չունենք, արտառոց ակտիվացում չկա»,-ասաց Գայանե Սահակյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք դա կապ ունի խմելու ջրի հետ: Գայանե Սահակյանը նշեց, որ իրենք կատարել են որոշակի կետերում մոնիթորինգ և չունեն ջրի որակական որևէ փոփոխություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]