Հասարակական

Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու գլխավոր դատախազի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում բոլոր կարծիքները և առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ:

Այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի պարոն Անդրեասյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի մասով և արդյոք այս հարցը կքննարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը բոլոր կարծիքները և առաջարկները հանձնաժողովի հետ համատեղ անպայման քննարկում և ուշադրության է արժանացնում, բայց որևէ կարծիք չի կարող կանխորոշել քննարկումների արդյունքը»,- ասաց Անդրեասյանը:

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում