Հասարակական

«Սուրմալուի»-ի պայթյունի գործով 3 անձ կալանավորվել է․ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

«Սուրմալուի»-ի պայթյունի գործով 3 անձ կալանավորվել է․ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։30-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով 16 մարդ զոհվել է։ Օգոստոսի 18-ին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, իսկ օգոստոսի 26-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալվել է 4 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում