Միջազգային

Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար. Միխայիլ Պոդոլյակ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար. Միխայիլ Պոդոլյակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՈՒՆԻԱՆ»-ը, այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միանշանակ դեմ է բանակցություններին, և ուկրաինական հասարակությունը հաստատակամ է, քանի որ մենք լիովին գիտակցում ենք ռիսկերը»,- ասել է նա:

Պոդոլյակի կարծիքով՝ Ռուսաստանը կօգտվի ցանկացած դադարից ՝ ուժերը վերականգնելու և ավելի մասշտաբային հարձակումներ սկսելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում