Եվրամիությունը 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին է հատկացրել 134 միլիարդ եվրոյի օգնություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը` Բրյուսելում ելույթ ունենալով ԵՄ երկրների դեսպանների տարեկան խորհրդաժողովում։
«Մենք արդեն տրամադրել ենք 134 միլիարդ եվրոյի օգնություն, ներառյալ գրեթե 50 միլիարդ եվրո ռազմական օգնություն: Մենք չենք կարող խոսել օգնության կրճատման մասին, մենք պետք է ավելացնենք այն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Կալասի կարծիքով՝ Ուկրաինան պետք է լինի Եվրամիության գլխավոր առաջնահերթությունը: