Fly Arna ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Մոսկվա-Երևան երթուղով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի Երևան - Մոսկվա - Երևան երթուղով չվերթերը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, թռիչքները կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան ։