Միջազգային

Bloomberg-ը հայտարարել Է եվրոգոտում 2020 թվականի նոյեմբերից հետո ռեցեսիա սկսվելու ամենաբարձր ռիսկի մասին

1 րոպեի ընթերցում

Bloomberg-ը հայտարարել Է եվրոգոտում 2020 թվականի նոյեմբերից հետո ռեցեսիա սկսվելու ամենաբարձր ռիսկի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտում ռեցեսիա սկսվելու ռիսկը գնահատվում Է որպես ամենաբարձրը 2020 թվականի նոյեմբերից ի վեր, տնտեսական անկումը հաջորդ 12 ամսում վրա կհասնի 60 տոկոս հավանականությամբ: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել են Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած տնտեսագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է գործակալությունը, հուլիսին փորձագետները եվրոգոտում ռեցեսիա սկսվելու հավանականությունը գնահատել Էին 45 տոկոս, իսկ փետրվարին՝ մինչեւ հակամարտության սկսվելը, կարծում Էին, որ այն կկազմի 20 տոկոս: Եվրոգոտու ամենախոշոր տնտեսությունում՝ Գերմանիայում, նշել են տնտեսագետները, արդեն այս եռամսյակում կարող Է լճացում սկսվել:

Տնտեսական իրադության վատթարացումը եւ ապրուստի արժեքի աճը տեղի են ունենում Ռուսաստանից ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների խնդիրների եւ Եվրոպայի մի շարք երկրներում երաշտի ֆոնին, այդ ամենը միասին պետք Է գնաճի հանգեցնի եվրոգոտում: Գաճը 2022 թվականին, տնտեսագետների գնահատումներով, միջին հաշվով կկազմի շուրջ 8 տոկոս, ինչը կրկնապատիկ բարձր Է Եվրոպայի կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշից, որը կանխատեսում Է 4-տոկոսանոց շեմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում