Հասարակական

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել երկու օրենքի նախագիծ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել երկու օրենքի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակովՀայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքումևe-draft.am կայքումտեղադրվել են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի օգոստոսի 12-ից 27-ը նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները թողնելe-draft.am կայքում:

ՀՀ ոստիկանությունը լրացուցիչ պարզաբանումների համար առաջարկում է դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-68-39 հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում