Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հնդկաստանի թիմին և առաջատարն է

1 րոպեի ընթերցում

Շախմատի համաշխարհային օլիմպիադա․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Հնդկաստանի թիմին և առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։ Մեր թիմին հաղթանակ է պարգևել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ։ Հայաստանի հավաքականի մյուս շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։

Հայաստանի կանանց հավաքականն էլ 0.5։3.5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։ Մեր թիմի կազմում ոչ-ոքի է խաղացել Մարիամ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտություններ են կրել։

Հայաստանի կանանց հավաքականը 12 միավորով 10-րդ տեղում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում