Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Հայ գրոսմայստերը զբաղեցրեց առաջին հորիզոնականը լրացուցիչ միավորներով: Երկրորդ տեղում Վրաստանից Լևան Փանցուլաիան է, իսկ եռյակի վերջում` ռուս Բորիս Սավչենկոն:

Հայաստանի մյուս մասնակից Կարեն Գրիգորյանը 21-րդն է` 6,5 միավորով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում