Սպորտ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները. «Արսենալ»-ՊՍԺ

1 րոպեի ընթերցում

DORTMUND, GERMANY - APRIL 15: A detailed view of the UEFA Champions League Adidas Road To Munich Match Ball is captured prior to the UEFA Champions League 2024/25 Quarter Final Second Leg match between Borussia Dortmund and FC Barcelona at BVB Stadion Dortmund on April 15, 2025 in Dortmund, Germany. (Photo by Stuart Franklin - UEFA/UEFA via Getty Images)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչի առաջին զույգը «Արսենալ»-ն ու ՊՍԺ-ն են: Լոնդոնում կայանալիք առաջին խաղում «Արսենալ»-ը կլինի տան տերը: 

Թիմերը միմյանց հետ խաղացել են յոթ անգամ բոլոր մրցաշարերում` ներառյալ «Emirates Cup»-ի ընկերական հանդիպումը: «Արսենալ»-ը 4 հաղթանակ է տարել, թիմերը 3 անգամ ոչ-ոքի են խաղացել: 

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթել էր Մադրիդի «Ռեալ»-ին` երկու հանդիպումների ընդհանուր 5:1 հաշվով: ՊՍԺ-ն, իր հերթին, երկու խաղերի արդյունքում` 5:4 հաշվով, դուրս է թողել «Աստոն Վիլլա»-ին:

«Արսենալ»-ՊՍԺ հանդիպումը կմենկարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Թիմերի պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում