Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ թիմի հետ. Օլիմպիադա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը ԱՄՆ թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց ԱՄՆ թիմի հետ, որը ևս մրցաշարի ֆավորիտներից մեկն է: Հայաստան-ԱՄՆ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, պարտվեցին` Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: ԱՄՆ թիմի կազմում հանդես եկող Լևոն Արոնյանը չմասնակցեց այս մրցախաղին:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 6 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ընտրանիների նկատմամբ: