Վրաստան

Վրաստանում կարգելվի նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում կարգելվի նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» և դրան կից կուսակցությունները հակասահմանադրական կճանաչվեն և այլևս չեն կարողանա մասնակցել ընտրություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Այս փուլում արդեն պարզ է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունն ամուր իրավական հիմք կհանդիսանա այս կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար, և ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում