Շախմատի հավաքականների հաջորդ մրցակիցները Օլիմպիադայում հայտնի են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականները մեկօրյա հանգստից հետո վերսկսում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ թիմի հետ:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 6 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ընտրանիների նկատմամբ: Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը:
Կանանց ընտրանին հաջորդիվ կմրցի Իսրայելի հավաքականին հետ: Նախորդ6տուրերումազգային թիմը5հաղթանակ էր տոնել(Բոտսվանա, Նորվեգիա,Իռլանդիա,Ինդոնեզիա, Անգլիա)և զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի29-ից օգոստոսի10-ը: