Հասարակական

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. նախարար

1 րոպեի ընթերցում

Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքները սկսված են, կավարտվեն մինչև գարուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում:

«Շինարարությունը սկսել ենք, տեխնիկաները աշխատում են, ճանապարհը կառուցում են»,-ասաց Սանոսյանը:

Իսկ, թե աշխատանքները երբ կավարտվեն՝ նախարարն ասաց. «Մինչև գարուն»:

Սանոսյանի վստահեցմամբ՝ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանվել էր, որ կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբը կտեղափոխվի այնտեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում