Հասարակական

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում