Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի շինարարությանը: 

Վարչապետը Կապսի ջրամբարի հետ կապված հույս հայտնեց, որ գործընթացները կառավարության պլանավորածով կընթանան:

«Այնտեղ մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու: Եվ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա, և մենք 21-րդ դարի գյուղի մոդել կարողանանք այնտեղ ներդնել և քաղաքաշինական նոր մշակույթ բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը 13.3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար: Մոտ 13.3 մլրդ դրամ գումար կվերաբաշխեն 3 խոշոր բլոկներով ծրագրեր իրականացնելու համար: Այդ բլոկներից մեկը վերաբերում է Կապսի ջրամբարին: Նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ որոշակի գործընթաց կա, փաստաթղթերի ուսումնասիրման փուլում են, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա կանխավճար տրամադրել շինարարին: Եվ այսպիսով 3.5 մլրդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]