Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը

Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի 
դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը քրեական ենթամշակույթը համարում է արդարադատության ստվերը, դրա դեմ պայքարելու համար կարևորում է ուժեղ, արագ արձագանքող արդարադատության համակարգ ունենալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

Աղազարյանը ներքին մարտահրավեր համարեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչն է սնուցում այդ երևույթին, ի՞նչ ճանապարհով պետք է գնալ՝ նվազեցնելու հասարակության վրա դրա  վնասները:  

«Քրեական ենթամշակույթը արդարադատության ստվերն է: Եթե մարդն արդարություն չի տեսնում պետական ինստիտուտների կողմից, նա փնտրում է այլընտրանքներ: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ և արագ արձագանքող արդարադատության համակարգ՝ սկսած ոստիկանությունից, սկսած հաղորդումն ընդունելու պահից, սկսած ահազանգի պահից, հակառակ դեպքում՝ մարդը միշտ փնտրելու է այլընտրանք»,-ասաց Վարդապետյանը:

Գլխավորի դատախազի թեկնածուն նկատեց՝ չլինի քրեական ենթամշակույթ, լինելու է դրան փոխարինող մեկ ուրիշ բան: Ուրեմն, պետք է լինի մի համակարգ, որն ընդունակ է վերականգնելու արդարության զգացումը:

«Ես կարծում եմ,  որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռադիկալ մեթոդներն ՝ օրենքի փոփոխությամբ, հետապնդումների ձևով՝ բոլորը կարևոր են, բայց շատ ավելի կարևոր ու շատ ավելի խորը թաքնված քար կա, որը խանգարում է «գետի հոսանքին», դա անարդյունավետությունն է, որը երբեմն կարող է դրսևորել արդարադատության համակարգը և դրդել մարդուն՝ գնալ քրեական ենթամշակույթի: Եթե շատ պրիմիտիվացնենք երևույթն՝ ինչո՞ւ է մարդը գնում քրեական ենթամշակույթ կրող անձի մոտ, կհասկանանք, որ գնում է՝  իր անձի հետ կապված խնդրի լուծման համար: Պետք է վերացնել այս կապն, ու այդպես քրեական ենթամշակույթը կդառնա այլևս ոչ ակտուալ: Եթե մարդն ունի «դուռ», ունի տեղ, որտեղ գնալու է արդարություն հայցելու, քրեական ենթամշակույթի գոյության շանսերը գնալով քչանալու են: Միայն ուժեղ մինչդատական վարույթը և դատարանը կարող են այս հարցի դեմ պայքարել»,-եզրափակեց Վարդապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]