Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ուկրաինա-Հայաստան խաղին ընդառաջ. երկու հավաքականներն ընդհանուր առմամբ հանդիպել են 8 անգամ

Ուկրաինա-Հայաստան խաղին ընդառաջ. երկու հավաքականներն ընդհանուր առմամբ հանդիպել են 8 անգամ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հունիսի 11-ին կմրցի Ուկրաինայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ այս թիմերը միմյանց հետ հանդիպել են 8 անգամ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երբեք չի հաղթել Ուկրաինային: Երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 5-ում հաղթել է Ուկրաինան:

Ազգերի լիգայի երկրորդ տուրից հետո Հայաստանի, Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականներն ունեն 3-ական միավոր: Ուկրաինան ու Շոտլանդիան մեկ խաղ պակաս են անցկացրել:

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքի «LKS» մարզադաշտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am