«Jazeera Airways» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Քուվեյթ –Երևան- Քուվեյթ երթուղով
1 րոպեի ընթերցում

«Jazeera Airways» ավիաընկերությունը հունիսի 24-ից մեկնարկելու է Քուվեյթ –Երևան- Քուվեյթ երթուղով չվերթները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: