Իրավունք

Իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում

1 րոպեի ընթերցում

Իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում

Իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են անցկացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքը՝ հրապարակելով տեսանյութ։ 

Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն,6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նույն կառույցները խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։

Թե ինչն է խուզարկությունների պատճառը, դաշինքից չեն հայտնել։ 

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր՝ շեշտելով, որ  ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում