Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով հիվանդանոցներ դիմողների թիվը հասել է 60-ի, որից 39-ը՝ ոստիկան

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով հիվանդանոցներ դիմողների 
թիվը հասել է 60-ի, որից 39-ը՝ ոստիկան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, որից 39-ը` ոստիկանության ծառայողներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

«Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև Կառավարական առանձնատան մոտ հրմշտոց է տեղի ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am