Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ապրիլի 27-ին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիտուսն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ: ԱՄՆ-ը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,-գրել է Տիտուսը։
I just introduced the Azerbaijan Sanctions Review Act to take action against 44 Azerbaijani officials following the ethnic cleansing of Armenians from Artsakh and the violent repression of political opposition.
— Dina Titus (@repdinatitus) April 26, 2024
The U.S. must take a strong stand against the genocide of Armenians.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում