Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Անասնաբուժությունը՝ հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան

«Անասնաբուժությունը՝ հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողով՝ 
նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հինգերորդ տարին է Հայաստանում պետական մակարդակով նշվում է Անասնաբույժի միջազգային օրը, որի շրջանակում Շիրակի մարզում ապրիլի 26-ին անցկացվել է «Անասնաբուժությունը՝ հանուն առողջ հասարակության» խորագրով համաժողով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և ՀՀ ՍԱՏՄ համատեղ ջանքերով: Նմանատիպ մարզային միջոցառում կազմակերպվել էր նաև Սյունիքի մարզում ապրիլի 23-ին։

Այս տարի միջոցառումը կազմակերպվել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի աջակցությամբ։

Ֆորումի մասնակիցներին ողջունել և անասնաբույժի միջազգային օրվա առթիվ շնորհավորել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը. «Պետք է փաստեմ, որ անասնաբուժությունն ամենակարևոր օղակներից մեկն է, կենդանու առողջ լինելը ուղիղ համամատական է մարդու առողջության հետ։ Անհերքելի է, որ Շիրակի մարզի համայնքների բնակիչների ապրուստի կարևոր միջոց շարունակում է մնալ անասնապահությունը։ Ուստի բանիմաց մասնագետի դերը, կենդանիներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, անգնահատելի է»։

Ողջույնի խոսք են հղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։ Լիլիթ Հովհաննիսյանն իր խոսքում կարևորել է երիտասարդ անասնաբույժների դերը ոլորտի զարգացման գործում և ներկայացրեց ՄԱՎԵՏԱ ծրագրով ներդրված դուալ ուսուցման ձևի առավելություններն ու  առանձնահատկությունները։

Համաժողովի ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի անասնաբույժ Արեգ Սարուխանյանն ու ՀՀ ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը ներկայացրեցրել են մասնագիտության կարևորությունը, ոլորտային խնդիրներն ու հնարավոր լուծումները։

Միջոցառուն ամփոփվել է  ակտիվ քննարկմամբ և անասնաբույժների մասնակցությամբ նկարահանված ֆիլմի դիտմամբ։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am